Ողջու՜յն, ես Ելենան եմ
հոգեբան և ACT թերապևտ
Ինձ համար կարևոր է ստեղծել ապահով և աջակցող տարածք, որտեղ կարող եք խոսել ձեր փորձառությունների մասին առանց քննադատության կամ գնահատանքի և օգնել ձեզ գտնել ճանապարհ դեպի այն կյանքը, որը համապատասխանում է ձեր արժեքներին։
Իմ աշխատանքային հիմնական ուղղությունը
Ես աշխատում եմ ACT (ընդունման և պատասխանատվության թերապիա) թերապևտիկ ուղղությամբ, որը վերաբերում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի (CBT) երրորդ ալիքին: 

ACT-ն օգնում է զարգացնել հոգեբանական ճկունություն՝ ներկա պահի հետ կապի մեջ մնալու, ընդունեք մտքերն ու էմոցիաները առանց դրանց դեմ պայքարելու և ձեր արժեքներին համապատասխան ընտրություն կատարելու ունակություն: 

Թերապիայի նպատակը ոչ միայն սիմպտոմները նվազեցնելն է, այլ նաև ավելի լիարժեք, իմաստալից և բավարարող կյանք ստեղծելը:
Ի՞նչ հայցերով կարող եք դիմել
  • տագնապային խանգարումներ
  • դեպրեսիա
  • խրոնիկ ցավ (3-6+ ամիս), այլ սոմատիկ վիճակներ
  • հուզական այրում (burnout)
  • PTSD & CPTSD
  • ADHD & աուտիզմի սպեկտր
  • դժվարություն հարաբերություններում (անկախ հարաբերության ֆորմատից և ներգրավված անձանց քանակից)
  • ինքնաճանաչում, անձնական սահմաններ և ինքնագնահատական
  • սեռական կողնորոշում և գենդերային ինքնություն
  • ոչ ակնհայտ կորուստներ (միգրացիա, ամուսնալուծություն, պրենատալ կորուստներ և այլն)
  • ֆիզիկական և ցանկացած այլ տեսակի բռնության դեպքեր

Եթե չգտաք ձեր հայցը ցանկում, ապա կարող եք գրել ինձ ձեր գանգատները, որից հետո ես կասեմ` արդյոք դրանք մտնում են իմ կոմպետենցիաների մեջ:

Բուհական կրթություն
  • ՀՌՀ Հոգեբանություն (բակալավր)
  • ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, Պատմության բաժին (բակալավր)

Հետբուհական կրթություն

  • Աշխատանքը ADHD-ի և աուտիզմի սպեկտրի հետ ACT թերապիայում
  • Տրավմայի հոգեթերապիան. պոլիմոդալ կուրս
  • Աշխատանքի քնի խանգարումների հետ
  • Բռնության ենթարկված անձանց հետ հոգեբանական աջակցության կազմակերպման առանձնահատկությունները
  • ACT թերապիա. բազային կուրս
  • Պոզիտիվ հոգեթերապիա. բազային խորհրդատու
Պայմաններ
  • 15,000֏
  • 50 րոպե
  • Միայն օնլայն
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website